Ատկինսոնն այլևս չի խաղա Միստր Բին
Բրիտանացի հայտնի դերասան Ռոուեն Ատկինսոնը, որն ավելի շատ հայտնի է որպես Միստր Բին, հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում հանդես գալ համանուն սերիալում, քանի որ իր կերպարը «չպետք է ծերանա»:
«Ես միշտ Միսթր Բինին համարել եմ չծերացող, հավերժական կերպար: Չեմ ուզում, որ այն ծերանա, բայց եթե շարունակեմ խաղալ,`նա կծերանա: Ուզում եմ Միսթր Բինին հիշել այնպիսին, ինչպիսին նա 5-10 տարի առաջ էր», - ասել է 56-ամյա դերասանը:
Դերասանի մտքում նման կերպար ստեղծելու գաղափարն առաջացել էր դեռ ուսանողական տարիներին: Էկրանին այն հայտնվել էր 80-ականներին և շատ արագ մեծ ճանաչում ձեռք բերել:










