Ոճային նոր ներկայացում Հայաստանում. «Միմոմանիա»
«Միմ Ստուդիո» թատերախումբը հանդիսատեսի դատին է հանձնում նոր ներկայացում` «ՄԻՄՈՄԱՆԻԱ»: Այն ներառում է մնջախաղ և կլոունադա: Թատերախումբը նշում է, որ ոճային իմաստով նման ներկայացում Հայաստանում առաջին անգամ է բեմադրվում:
Մշակույթի նախարարության կողմից այն ճանաչվել է տարվա լավագույն ներկայացում: «ՄԻՄՈՄԱՆԻԱ»-ն կներկայացվի հոկտեմբերի 17-ին և 24-ին, ժամը 19.00, Տիկնիկային թատրոնում:










