Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նինա Սորոկինան
Բալետի 70-ամյա տաղանդավոր պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նինա Սորոկինան, ծանր հիվանդությունից հետո այսօր կեսօրին մահացել է: Այս մասին հաղուրդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում անելով «Բոլշոյ» թատրոնի մամլո ծառայությանը:
Նինա Սորոկինան ավարտել է խորեոգրաֆիկ ուսումնարանը` տաղանդաշատ ուսուցչուհի Սոֆյա Գոլովկինայի ղեկավարությամբ, ապա հղկել է իր վարպետությունը մեկ այլ հռչակավոր վարպետ Մարինա Սեմյոնովայի մոտ:
Նրա խաղացանկում «Քնած գեղեցկուհին», «Կարապի լիճը», «Մարդուկ-ջարդուկ» և այլ հայտնի բալետների գլխավոր դերերն էին: Նա բալետի մի շարք միջազգային մրցույթների հաղթող էր:










