Մեկնարկում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը

16:53 • 10.10.11

Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հոկտեմբերի 10-15-ը կազմակերպում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը կինոյի ասպարեզում:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնն Երևանում անցկացվում է 2004 թ. ամեն տարի, սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:

Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 112 ֆիլմ 16 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, ԱՄՆ և այլն:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետևյալ անվանակարգերում. Գրան պրի` «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք»,
«Լավագույն խաղարկային աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:

Ֆիլմերի ցուցադրումները կկայանան «Կինոյի տանը»։