Sony 1 մլն դոլար կվճարի Սթիվ Ջոբսի կենսագրության էկրանավորման իրավունքը գնելու համար

12:33 • 10.10.11

Sony ընկերությունը համաձայնության է եկել Սթիվ Ջոբսի կենսագրության էկրանավորման իրավունքը գնելու շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ընկերությունը պատրաստ է այդ նախագծի իրավունքի ձեռքբերման համար վճարել մոտ 1 մլն դոլար: Ավելի վաղ Sony-ն թողարկել էր Դևիդ Ֆիտչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը հիմնված է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կենսագրության վրա:

«Սթիվ Ջոբս» 500 էջից բաղկացած կենսագրականը գրել է Time պարբերականի նախկին խմբագիր Ուոլտեր Այզեսկոնը: Ջոբսի մահվան գիշերը այն Amazon.com կայքի նախնական պատվերների ցուցակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Apple հիմնադրի մահից հետո գրքի թողարկումը Simon & Schuster հրատարակչության կողմից հետաձգվել է մինչև հոկտեմբերի վերջ: