«Մանկական Եվրատեսիլի» գլխավոր փորձի տոմսերը նույնպես կվաճառվեն (տեսանյութ)

17:12 • 11.10.11

«Մանկական եվրատեսիլի»՝ 14 երկրներից ժամանած պատվիրակությունների ղեկավարների հադիպման ժամանակ այսօր հայտնի դարձավ, թե որ համարի տակ դեկտեմբերի 3-ին ելույթ կունենան մասնակիցները:

Քվեարկության արդյունքում պարզվեց, որ Հայաստանը ներկայացնող Դալիթան Welcom Hayastan երգով հանդես կգա չորրորդը: «Մանկական Եվրատեսիլը» կբացի Ռուսաստանի ներկայացուցիչը և կավարտվի Բելգիան ներակայցնող մասնակցի ելույթով:
Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օր հետո, արժեքը կտատանվի 1000- 20000 դրամի սահամաններում: Ի դեպ, «Եվրատեսիլի» երկրպագուները, կազմակերպիչների բնորոշմամբ, «շքեղ շոուին» ներկա լինելու հնարավորություն կունենան երկու օր`կվաճառվեն նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք գլխավոր փորձի տոմսերը:

«Մանկական Եվրատեսիլի» վարողի անունը դեռ հայտնի չէ. «Քննարկում ենք մի քանի տարբերակներ, բայց ուզում ենք այդ մասին առանձնակի ձևով հայտարարել, այնպես որ վարողների մասին ես ուղղակի կլռեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գոհար Գասպարյանը: Իսկ այն հարցին, թե քննարկվող անունների թվում կա՞ արդյոք Գարիկ Մարտիրոսյանի անունը, նա դրական պատասխանեց, բայց չցանկացավ մանրամասնել: