«Նաիրի» կինոթատրոնը վաղը կվերաբացվի

13:39 • 11.10.11

Վաղը, ժամը 19:00-ին տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնի վերագործարկման արարողությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը կներկայացնի կինոթատրոնում ցուցադրվելիք ֆիլմերի ծրագրերը: Նույն օրը հանդիսատեսի համար կցուցադրվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» կինոնկարը: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։