Հայ գրատպության 500 ամյակին ընդառաջ` Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա հյուրախաղերով

21:44 • 12.10.11

Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ` Հայաստանի պետական կամերային երգչախումբը ս. թ. հոկտեմբերի 14-21-ը հյուրախաղերով հանդես կգա Կանադայում` Տորոնտո, Նիագարա և Մոնրեալ քաղաքներում, ներկայացնելով Կոմիտասի պատարագն ու համերգային երեք ծրագիր:

Այնուհետև, հոկտեմբերի 22-26-ը երգչախումբը երկու համերգով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Կոնսերվատորիական շաբաթ» միջազգային երաժշտական փառատոնին` Սմոլնի տաճարում և Գլազունովի անվ. համերգասրահում:

Հյուրախաղերի ծրագրում կհնչեն Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Դավիթ Հալաջյանի, Ալֆրեդ Շնիտկեյի, Պյոտր Չայկովսկու, Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Սաթյանի, Յոհաննես Բրամսի, Կարլ Ջենկինսի, Ջորջ Գերշվինի, Լիվինգսթոն Ջերհարդի, Արմեն Տիգրանյանի, Ռոբերտ Մլքեյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործություններից: