Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը 80 տարեկան է
Հոկտեմբերի 12-ին լրանում է Ռիո դե Ժանեյրոյի և Բրազիլիայի գլխավոր խորհրդանիշի` Քրիստոսի արձանի 80-ամյակը: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
Հուշարձանը բացվել է 1931թ. հոկտեմբերի 12-ին:
Առաջին արշավախումբը 710 մետրանոց Կորկովադու սարի գագաթը բարձրացել է Բրազիլիայի առաջին կայսր Պեդրու 1-ինի գլխավորությամբ`1824թ.:
Կայսերական ընտանիքի անդամները, գնահատելով բարձրությունից բացվող տեսարանի գեղեցկությունը, հաճախ էին բարձրանում սարի գագաթը: 1885թ. բացվում է դեպի Կորկովադու սարի գաագթը տանող երկաթուղի:
Անցած դարի 20-ականներին Բրազիլիայի անկախության 100-ամյակի առթիվ Ռիո դե Ժանեյրոյի Կարկավադուի գագաթին տեղադրվում է 30 մետրանոց հուշարձանը:
Այսօր Քրիստոսի արձանը հագեցած է ժամանակակից հզոր էլեկտրական լուսավորությամբ: Այն լավ տեսանելի է թե գիշերը, թե ցերեկը:
2007-ից սկսած` ինտերնետ օգտատերերի վարկածով այն ընդգրկվել է աշխարհի 7 նոր հրաշալիքների մեջ:










