Մեծ Բրիտանիայի դեսպանը կհյուրընկալվի Չարենցի անվան դպրոցում

12:12 • 13.10.11

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը շարունակում է իրականացնել անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտների հանդիպումները Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, ծրագրի շրջանակում Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հոկտեմբերին 14-ին, ժամը` 15:00-ին, հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Քաղաքապետարանի ներկայացուցիչները: