Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը եվրոպական շրջագայությունից հետո ելույթ կունենան Երևանում
Բրյուսելում, Բեռլինում, Կարլզրուեում, Հաագայում եվրոպացի հանդիսատեսին հիացնելուց հետո Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա հայ հանդիսատեսին:
Համերգային ծրագրին կմասնակցեն նաև աշխարհահռչակ հայ մենակատարներ Հրաչյա Ավանեսյանը, Հայրապետ Առաքելյանը և Արտեմի Չոլոկյանը: Տոմսերը, որոնք մեծ դժվարությամբ էին հայթայթում եվրոպացիները, հայ հանդիսատեսը կարող է հեշտությամբ ձեռք բերել. համերգասրահի դռները բաց են բոլոր ցանկացողների համար:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին առանձնապես ոգևորում է այն փաստը, որ անկախության 20-ամյակին նվիված բոլոր չորս համերգների ժամանակ համերգասրահները լեփ-լեցուն էին ոչ թե տեղի հայ համայնքի, այլ հենց եվրոպացիների հաշվին: Նա վստահ է, որ Հայաստանի նման փոքր երկրին ճանաչում կարող է բերել բացառապես մշակույթը` հատկապես դասական երաժշտությունը: Նվագախմբի հյուրախաղերի եզրափակիչ համերգը Հաագայի աշխարհառչակ համերգասրահում դրա վառ ապացույցն էր: Երկրպագուներից շատերը, որոնք հայ երաժիշտներին լսելու համար ժամանել էին այլ քաղաքներից, ուղղակի համերգասրահ մտնելու հնարավորություն չունեցան:
Եվրոպական հյուրախաղերից երիատասարդական նվագախումբը վերադարձել է բազմաթիվ հրավերներով: Առաջիկայում նրանց սպասվում են բազմաթիվ փառատոներ ու հյուրախաղեր արտերկրում:










