Աճուրդի է հանվել Սադամ Հուսեյնի բրոնզե հետույքը

14:07 • 13.10.11

Սադամ Հուսեյնի բրոնզե հետույքը, որն Իրաքի նախկին նախագահի արձանի մի կտորն է, աճուրդի կհանվի Մեծ Բրիտանայում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

12 մետրանոց հուշարձանը կանգնեցվել էր 2002թ. Բաղդադի կենտրոնում, մեկ տարի անց ապամոնտաժվել երկիր ներխուժած ամերիկացիների կողմից:

Այս կտորը Մեծ Բրիտանիա է բերել Բրիտանական հատուկ օդային ծառայության նախկին զինծառայողՆիջել Էլը, ով իրաքյան պատերազմի ժամանակ աշխատել է լրագրող և լուսաբանել է 2003թ. Բաղդադի անկումը: Հենց այդ ժամանակ էլ, Էլիի խոսքով, ինքը թուլտվություն է խնդրել վերցնել դեն նետված արձանի մի կտորը:

Ստանալով թույլտվություն, նա կոտրել է նախկին բռնակալի մոտ 60 սմ երկարությամբ բրոնզե հետույքը:

Այժմ նախկին զինվորը մտադիր է վաճառել հետույքը բրիտանական աճուրդում: BBC News- տվյալով` աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: