Տերյանին նվիրված հոդվածները, հուշերն ու գրախոսությունները՝ մեկ ժողովածուում

18:30 • 13.10.11

100 տարվա կտրվածքով Վահան Տերյանին նվիրված բոլոր հոդվածները, հուշերն ու գրախոսությունները կամփոփվեն մեկ ժողովածուում: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ջավախք հայրենակցկան միության օժանդակությամբ լույս տեսած «Վահան Տերյան. Տերյանագիտություն և մատենագիտություն» գրքի շնորհանդեսը: Հանրագիտական ժողովածուն հանրագումարի է բերում պոետի անցած մեկդարյա ճանապարհը: Գրքում զետեղված են նաև Տերյանի երկերի և նրա մասին հրատարակությունների մատենագիտական ցանկը: