Մեկնարկեց Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը

21:03 • 14.10.11

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում այսօր մեկնարկում է Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը: Մինչև հոկտեմբերի 29-ը հայ հանդիսատեսը մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներին կարող է տեսնել Շեքսպիրի հայտնի գործերի մեկնաբանությունը հայաստանցի և արտերկրի տարբեր սերունդների ներկայացուցիչների աչքերով:

Փառատոնը կբացվի Դեկլան Դոնելլանի «12 գիշեր» ներկայացմամբ: Հայաստանում կհյուրընկալվեն Իրանի «Անդրիշե» թատերախումբը` «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ» և Թբիլիսիի Վ.Աբաշիձեի անվան դրամայի և կոմեդիայի պետական թատրոնը` «Մակբեթ» ներկայացումներով: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալ.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը`«Ռոմեո և Ջուլիետ», Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` «Հուլիոս Կեսար», Էդգար Էլբակյան թատրոնը «Ռոմեո և Ջուլիետ» և Հայաստանի թատերական գործիչների միությունը «Լեդի Մակբեթ» ներկայացումներով: