Թբիլիսին հրաժարվել է Ծերեթելիի հեղինակած Իլիա Երկրորդի քանդակից
Թբիլիսիում հրաժարվել են տեղադրել քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի հեղինակած՝ վրաց պատրիարք Իլիա Երկրորդի երեք մետրանոց արձանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պատրիարքի մամուլի խոսնակ Միկայել Բոտկովելիի խոսքերը:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ծերեթելին Մոսկվայից Թբիլիսի է տարել Իլիա Երկրորդի արձանը, և արդեն բանակցություններ են ընթանում այն տեղադրելու մասին:
Քանդակագործն ասել էր, որ իրեն դուր է գալիս իր հեղինակած արձանը: «Ինտերֆաքսը» նշում է, որ արձանը ստեղծվել է 2003 թվականին: Բոտկովելին, սակայն, հայտարարել է, որ պատրիարքը ծանոթ չէ Ծերեթելիի հետ և ոչինչ չի իմացել արձանի մասին:
Օրերս Թբիլիսիի Հավլաբար թաղամասում տեղադրվել է Ծերեթելիի հեղինակած արձանախումբը՝ «Միմինո» ֆիլմի հեռոսների բրոնզաձույլ քանդակները:










