Ելենա Բաշկիրովան Երևանում Բեթհովեն և Բրամս կնվագի
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում վաղը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Բրամսի ստեղծագործությունները: «Մեր փառատոնի առաքելությունն էլ հենց այն է, որ Հայաստան բերենք և հայ հանդիսատեսի հետ հանդիպում կազամակերպենք հնարավորինս շատ հայտնի դեմքերի հետ: Հպարտ ենք, որ կարողացանք Հայաստանում հյուրընկալել Ելենա Բաշկիրովային, քանի որ նա այսօր դասական երաժշտության միտումները պայմանավորողներից է, նաև շատ լուրջ հասարակական գործիչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստաան ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Տասնյակ փառատոների մասնակցած դաշնակահարուհին Հայաստանում առաջին անգամ է, սակայն նա նշեց, որ չնայած երբեք չի նվագել հայ կոմպոզիտորների գործեր, սակայն իրեն անծանոթ չեն այդ անունները: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ ներկա լինել այս հիանալի փառատոնին այս հիանալի քաղաքում: Ես հայ կոմպոզիտորների գործերը գիտեմ, բայց երբեք չեմ նվագել: Ավելի հաճախ նվագում եմ գերմանացի դասականներին»,- նշեց նա:










