Հայ զինվորն ու ֆրանսիացի բարոնը ոսկի են բերում Հայաստան ապստամբություն կազմակերպելու համար` Գյարդուշյանի նոր ֆիլմը (տեսանյութ)

16:03 • 17.10.11

Այս տարվա նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա Գրիգոր Գյարդուշյանի «Վուազեն» ֆիլմը։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ֆիլմում գործողությունները ծավալվում են 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի տարիներին։ Հեղափոխությունից հետո Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ է բռնկվում, որի ժամանակ իրար են սպանում նույնիսկ ամենամոտ հարազատները։

Ֆիլմի գլխավոր հերոսները՝ հայ զինվորը և ֆրանսիացի բարոնը, ինքնաթիռով ոսկի են տեղափոխում Հայաստան՝ հեղաշրջում և ապստամբություն կազմակերպելու համար։

Ֆիլմի նկարահանումները մոտ 20 տարի են տևել՝ մի շարք դժվարությունների պատճառով։ Ֆիլմի շնորհանդեսը Ռուսաստանում տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 24–ին։

Ֆիլմում նկարահանվել են Անդրեյ Պոդոշյանը, Միխայիլ Սվետինը, Ռաֆայել Քոթանջյանը, Գեորգի Սահակյանը, Ալեքսանդր Դեմյանենկոն,  Լյուբով Պոլիշչյուկը և այլք։ Ֆիլմի օպերատորը Հայկ Կիրակոսյանն է։

Ռեժիսոր Գյարդուշյանը ծնվել է 1954թ.՝ Էջմիածին քաղաքում։ Նրա հայտնի ֆիլմերից են՝ «37–րդ սիրավեպը», «Ռուդը և Սեմը», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը»։