Վալենտին Գաֆտի վիճակը ծանր է

13:33 • 18.10.11

Բժիշկները դերասան Վալենտին Գաֆտի վիճակը գնահատում են ծանր, այժմ նա գտնվում է կարդիովերակենդանացման բաժանմունքում:

«75-ամյա դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում»,- հայտնում է Интерфакс-ը: Նախօրեին տեղեկացրել էին, որ Գաֆտի առողջական վիճակը վատացել է ներկայացումից առաջ:

Դերասանը դժգոհում էր կրծքավանդակի շրջանում ցավերից: Բժիշկների նախնական ախտորոշմամբ, նրա մոտ հայտաբերվել է «սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա»:

Վալենտին Գաֆտը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, նկարահանվել է Воры в законе, Анкор, еще анкор, Небеса обетованные, Мастер и Маргарита, Утомленные солнцем. Предстояние և այլ ֆիլմերում: