Ռոդենի քանդակը հավանաբար կտեղափոխվի

16:17 • 19.10.11

Երևանցիներից մեկը քաղաքապետ Կարեն Կարապետյանի Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռոդենի քանդակի տեղադրման վայրին և իր դժգոհությունը հայտնել` նշելով, որ այդ հրաշալի գործը անմատչելի է քաղաքացիների համար. մոտենալու, նայելու, զգալու և սովորելու ոչ մի հնարավորություն չկա:

Դժգոհությանն ի պատասխան Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը ֆեյսբուքյան նույն էջում նշել է, որ «Ռոդենի քանդակի տեղի հարցը դեռևս վերջնական չէ, քանի որ այն տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձևավորման համատեքստում»: