Բաքուն «Եվրատեսիլ–2012»–ի համար կծախսի 1 միլիարդ դոլար
Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթի համար ծախսելու են 1 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է «Միր» հեռուստաալիքը։
«Հիմնական միջոցներն ուղղված են Կասպից ծովի ափին 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահի կառուցմանը։ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում հաշվել են, որ բյուջեից նախապատրաստական աշխատանքների համար կծախսվի 1 միլիարդ դոլար»,– նշում է հեռուստաալիքը։
«Բաքվի բոլոր հյուրանոցներն ու ռեստորանների մեծ մասը հրավիրել են եվրոպացի և ասիացի խոհարաների՝ տեղի խոհարաներին սովորեցնելու համար։ Պատկերացնում եք՝ մեզ մոտ սկսել են պատրաստել խորոված ճապոնական ծովամթերքից և տոլմա խոզի մսից»,– «Միր»–ին պատմել է Բաքվի հյուրանոցներից մեկի ադմինիստրատոր Վալիդ Սալիևը։










