Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ

21:21 • 15.12.11

Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին այսօր հայտնի դարձավԱվանի «Հարսնաքար» համալիրում կայացած Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում: Մխիթարյանին «Ոսկե խաղակոշիկը» հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Երկրորդ տեղում հանգրվանեց ռուսական «Կրասնոդարում» ելույթ ունեցող Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և ստացավ «Արծաթե խաղակոշիկ»:
Լավագույն եռյակը եզրափակեց Ռոման Բերեզովսկին, ով ստացավ «Բրոնզե խաղակոշիկ»:
Իսկ մարզիչների անվանակարգում Հայաստանի 2011թ. լավագույն մարզիչ տիտղոսին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։
Քվեարկության ամբողջական արդյունքները շուտով կհրապարակվի ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: 

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ