Եթե կինն ամուսնուց շատ է վաստակում, հնարավո՞ր են խնդիրներ անկողնում

18:34 • 13.02.13

Այն ամուսինները, որոնց կանայք ավելի շատ են վաստակում, ավելի հաճախ են «Վիագրա» օգտագործում, գրում է Daily Mail-ը։
 

«Ավելի քիչ վաստակող տղամարդիկ ավելի շատ են «Վիագրա» և նմանատիպ դեղեր օգտագործում՝ ի տարբերություն այն տղամարդկանց, ովքեր իրենց ընտանիքի հիմնական կերակրողներն են»,- գրում է պարբերականը՝ հենվելով դանիացի և ամերիկացի հետազոտողների համատեղ հետազոտության վրա։

 

«Թե որն է պատճառը, հետազոտողները դժվարացել են պատասխանել, սակայն հնարավոր է, որ դրա պատճառը լինի  հպարտության կորուստը, զայրույթն ու հիասթափությունը կյանքից»,-նշում է պարբերականը։

 

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 200 ամուսնական զույգի աշխատավարձերն ու դուրս գրված դեղատոմսերը։

«Ազդեցությունը նկատվել է նաև այն ընտանիքներում, որտեղ կնոջ աշխատավարձը մի փոքր է գերազանցում ամուսնու աշխատավարձին»,-պնդում է պարբերականը։


Եթե տարբերությունը գերազանցում է 10.000 ֆունտը, ապա «Վիագրայի» օգտագործումը կրկնապատկվում է։


Կա նաև մի կարևոր մանրուք. դա չի նկատվում այն ընտանիքներում, որտեղ կինը հենց սկզբից էլ ամուսնուց շատ է վաստակել։

Գիտնականները հիպոթեզ են ներկայացնում. «Տղամարդու սեռական ցանկությունը կապված է սոցիալ-մշակութային գործոնների հետ, և տղամարդու մոտ ցանկության նվազում կամ սեռական դիսֆունկցիա է սկսվում, եթե նա զգում է, որ իր՝ կերակրողի ավանդական դերը նվազել է»։

 

Միևնույն ժամանակ պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր իրենց կանանցից քիչ են վաստակում, ավելի հաճախ են քնաբեր և հակադեպրեսանտներ կիրառում։