Եթե հարկատուն խուսափում է պիտակավորումից, ուրեմն իր մոտ գոյություն ունի ստվեր. Վախթանգ Միրումյան
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը Tert.am-ին տված հարցազրույցում պարզաբանումներ է տվել 2013թ. հուլիսի 1-ից մտցված ոչ ալկոհոլային խմիչքների պարտադիր դրոշմապիտակավորման հարցի կապակցությամբ և զարմանալի է որակել այն փաստը, որ օրինապահ հարկատուն կարող է խուսափել պիտակավորումից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրոշմապիտակավորման գործընթացը որևէ լրացուցիչ հարկային բեռ չի առաջացնում հարկ վճարողների համար, որովհետև դրա գումարը հանվում է տնտեսվարող սուբյեկտի վճարած հարկից: ՊԵԿ փոխնախագահը եզրակացնում է, որ դա կարող է ընդամենը մի բան է նշանակել. եթե հարկատուն խուսափում է պիտակավորումից, ուրեմն իր մոտ գոյություն ունի ստվեր: ՊԵԿ փոխնախագահը անդրադարձել է նաև «Գրանդ Քենդի» ընկերության կողմից «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակի չդրոշմավորման առնչությամբ ծագած խնդրին:
- Պարոն Միրումյան, ի՞նչ նպատակով մտցվեց պարտադիր դրոշմավորման կարգը և որքանով են արդարացված տնտեսվարողների դժգոհությունները:
- Ինչպես հայտնի է, 2013թ. հուլիսի 1-ից որոշ ապրանքների համար ներդրվեց դրոշմավորման պարտադիր պահանջը: Դրա օրենսդրական ամրագրումը մեծ նշանակություն ուներ պետական եկամուտների հավաքագրման գործընթացում, քանի որ սրա նպատակը ստվերային շրջանառության հնարավորինս կրճատումն էր: Դա հատկապես վերաբերում է խոշոր արտադրողներին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այն ապրանքատեսակները, որոնք ընդգրկված են Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի ապրանքների ցանկում, հիմնականում բնորոշ են խոշոր արտադրողներին: Դրոշմավորման պահանջի սահմանումն արդարացված է, քանի որ նախկինում մենք ունեինք ենթաակցիզային ապրանքների փորձը, ինչն էապես նպաստեց ստվերային շրջանառության նվազմանը: Երբ որ մի կողմից արտադրողին է պարտադրվում դրոշմավորել, մյուս կողմից՝ իրացման շղթայում չի թույլատրվում իրացնել առանց պիտակի ապրանքներ, ապա արտադրողից մինչև իրացնող՝ ամբողջ շղթան փակվում է և դա մեծապես նպաստում է ստվերային շրջանառության կրճատմանը: Սա կարևոր միջոցառում էր նաև այն առումով, որ 2012թ. համեմատությամբ 2013թ.-ին եկամուտների աճը էական է և, ըստ էության, ընդունելի չի կարող համարվել այն հանգամանքը, որ 15 տոկոս եկամուտների աճի պարագայում խոշոր բիզնեսները եկամուտների աճ ցույց չեն տալիս ընդհանրապես, վճարվող հարկերի աճ ցույց չեն տալիս կամ վճարվող հարկերը ցույց են տալիս աննշան: Սա իր հերթին առաջացնում է մի շարք խնդիրներ, առաջացնում է սոցիալական լարվածություն, նշանակում է, որ եթե խոշոր բիզնեսը եկամուտների աճին համահունչ չի վճարում իր հարկերը, ապա վերջիվերջո ամբողջ բեռն ընկնում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վրա, որը մեր նպատակը չէ: Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսի չվճարած հարկերի հաշվին պետությունը չի կարողանալու իրականացնել այն սոցիալական ծրագրերը, որը նախատեսված է տվյալ տարվա բյուջեով: Այս առումով մենք մեծապես կարևորում ենք այս միջոցառումը և կարծում ենք, որ սա այն կարևոր գործիքներից մեկն է, որը պետք է նպաստի ստվերային շրջանառության նվազմանը և բիզնեսի կողմից վճարվող հարկերի ավելացմանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշ ապրանքների դրոշմավորումը բխում էր հենց օրինապահ հարկ վճարողների շահերից, որովհետև այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ստվերում էին գործում և չէին հայտարարագրում իրենց շրջանառությունը, բնականաբար, անհավասար մրցակցային դաշտ էին ստեղծում, այսինքն՝ պիտակավորումը, որի պարագայում որևէ տնտեսվարող սուբյեկտ այլևս հնարավորություն չէր ունենա իրացնել ստվերում գտնվող ապրանք, որովհետև պիտակավորված ապրանքը հեշտ տեսանելի և հեշտ վարչարարելի է, պետք է նպաստեր օրինապահ հարկ վճարողներին, և օրինապահ հարկ վճարողների մեծամասնությունը, ըստ էության, այս մեխանիզմից գոհ են, որովհետև նրանք հայտնվել են լավ վիճակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրոշմապիտակավորման գործընթացը որևէ լրացուցիչ հարկային բեռ չի նշանակում հարկ վճարողների համար, որովհետև այդ դրոշմապիտակի գումարը ի վերջո հանվում է տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարած հարկից, առհասարակ հասկանալի չէ, թե ինչու օրինապահ հարկատուն կարող է խուսափել պիտակավորումից: Դա ընդամենը մի բան է նշանակում՝ եթե հարկատուն խուսափում է պիտակավորումից, ուրեմն իր մոտ գոյություն ունի ստվեր:
- Պարոն Միրումյան, հաշվի առնելով, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը դեմ էր արտահայտվել Ձեր մտցրած կարգին, կասեք, թե օրենքով որ ծածկագրի տակ գտնվող ապրանքներն են ենթակա դրոշմավորման՝ խոսքը, իհարկե, ըմպելիքների մասին է, ինչու 2202, այլ ոչ թե 2201, որո՞նք են հիմնավորումները: Ինչու՞ սառեցված սուրճը պետք է մտնի 2202-ի տակ, այլ ոչ 2201-ի տակ:
- Համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի 9.2 հոդվածի՝ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի (ԱՏԳ ԱԱ)՝ 2202 ծածկագրին դասվող ապրանքները, որոնք են ջրերը և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մասնավորապես՝ շաքարի կամ քաղցրացնող կամ այլ բուրավետ հյութերի հավելումներով, ենթակա են պարտադիր դրոշմավորման: Բնականաբար, օրենքը սա սահմանել է որպես ապրանքախումբ և նրա համառոտ անվանումը օրենքով հստակ ամրագրված է որպես ըմպելիք: Բնականաբար, թե որ ապրանքատեսակներն են դասվում այս ապրանքախմբի ներքո, պետք է առաջնորդվել ԱՏԳ ԱԱ 5-րդ խմբագրության մեկնաբանություններով, որը կիրառվում է ամբողջ ԱՊՀ երկրների համար, և դրանով հստակ հիմնավորվում է, որ կոնկրետ Ձեր նշած սառը սև սուրճը դասակարգվում է ոչ թե 2101 ծածկագրին, այլ 2202 ծածկագրին: Այս ապրանքախմբի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մեզ դիմել են մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ, և նրանք սահմանված կարգով իրազեկվել են և իրենց ապրանքները իրացրել են օրենքի պահանջներին համապատասխան: Սակայն վերջին շրջանում, պետք է նշեմ, որ թեժ գծում մեր կողմից ստացվել են բազմաթիվ բողոքներ հատկապես հարկ վճարողների շրջանում՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի շրջանում, որ առանձին խոշոր արտադրողներ, մասնավորապես՝ «Գրանդ-Քենդի» ընկերությունը չի պիտակավորում իր ապրանքը, և նրանք հայտնվել են անհավասար մրցակցային դաշտում: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, մեջբերում է կատարվել «Արմէքսպերտիզա» մասնավոր ընկերության կողմից տրված եզրակացությունից, որը Պետեկամուտների կոմիտեի կարծիքով՝ պարզապես չի համապատասխանում ԱՏԳ ԱԱ մեկնաբանություններին: Եվ մեր կարծիքով, եթե մի քիչ ավելի մասնագիտորեն մոտենանք հարցին, ապա փորձագետը որպես հիմք ընդունել է սուրճի խտանյութը կամ ընդունել է «պատրաստի արտադրանք սուրճի հիմքով» մեկնաբանությունը, որը երբ որ նայում են ԱՏԳ ԱԱ, համապատասխանում է ոչ թե 2101 ծածկագրին, այլ 2202 ծածկագրին: Բացի այդ, ՊԵԿ-ը նաև խնդրել է Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտին՝ ներկայացնել իր դիրքորոշումը, թե տվյալ ապրանքատեսակը որ դասակարգչի որ կոդին է դասակարգվում և մեզ պաշտոնական գրությամբ պատասխանել են, որ այդ ապրանքատեսակը դասակարգվում է 2202 ծածկագրին: Եվս մեկ հարցում կատարվել է նաև միջազգային փորձը հասկանալու համար՝ Եվրամիության Մաքսային և հարկային հարցերով դեպարտամենտ, և իրենց տեղեկատվական բազայից ստացվել է հստակ տեղեկատվություն, որ այդ ապրանքատեսակը ևս Եվրամիության բոլոր երկրներում դասակարգվում է 2202 ծածկագրին: 2202 ծածկագրին են դասակարգվել նաև այդ ապրանքների ամբողջ ներմուծումը:
- Իսկ 2101 ծածկագրի տակ ի՞նչ է հասկացվում:
- 2101 ծածկագրի տակ կհասկանայինք սուրճը բոլոր այն դեպքերում, երբ որ դա պատրաստված է խտանյութից, էքստրակտից կամ եթե դա սուրճի մածուկ է: Կցանկանայի նշել նաև այն, որ երբ մենք քննարկումներ իրականացրինք այս ուղղությամբ և հրավիրեցինք «Արմէքսպերտիզա» ընկերության փորձագետին՝ պարզելու համար, թե ինչ հիմքով է տվել նման եզրակացություն և արդյո՞ք տեսել է այն ապրանքատեսակը, որը պետք է դասակարգվեր, փորձագետը մեզ բանավոր պատասխանեց, որ նման եզրակացություն տվել է պատվիրատու կազմակերպության բանավոր տեղեկատվության հիման վրա:
- Պարո՛ն Միրումյան, «Գրանդ Քենդի» ընկերությունը հայտարարել է, որ ինքը արտահանում իրականացրել է 2101 ծածկագրի ներքո և ոչ մի խնդիր չի առաջացել, այդ դեպքում հիմա ինչու՞մն է խնդիրը:
- Ինչպես բոլորին հայտնի է, ՀՀ-ից ապրանքների արտահանումը ազատված է բոլոր տեսակի մաքսային վճարումներից: Եվ եթե միևնույն ժամանակ տվյալ ապրանքը մաքսային հսկողության ենթակա ապրանք չէ, այսինքն՝ երկակի նշանակության ապրանք չէ, որպեսզի մաքսային մարմինները իրականացնեն համապատասխան գործողություն, բնականաբար, մաքսային մարմինները հնարավորինս բիզնեսի գործունեությանը չմիջամտելու նկատառումներով իրականացնում են շատ սահմանափակ գործողություններ: Այստեղ պարզապես ընկերությունը մի բան հաշվի չի առնում, որ հայտարարագրում իրականացնում են ոչ թե մաքսային մարմինները, այլ հարկատուներն իրենք: Այլ հարց է, որ հայտարարագրման ընթացքում կարող են հայտնաբերվել որոշակի անհամապատասխանություններ: Կոնկրետ տվյալ դեպքում մենք ընկերությանն առաջարկել ենք վերահայտարարագրել տվյալ ապրանքը ճիշտ կոդով և առանց որևէ խնդրի արտահանել ապրանքը, սակայն, չգիտես ինչու, ընկերության կողմից չի ընդունվել այդ առաջարկը և փոխարենը նրանք ասել են՝ մենք չենք հայտարարագրի մեր ապրանքը, դուք կազմեք մաքսային կանոնների խախտման արձանագրություն, տվեք մեզ և մենք մեր հեռուստաընկերությամբ այդ ամեն ինչը կհեռարձակենք: Բնականաբար, մենք առաջնորդվել ենք Մաքսային օրենսգրքի դրույթներով և անհամապատասխանություն հայտնաբերելով կազմվել է խախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը պատշաճ կերպով ուղարկվել է արտահանող կազմակերպությանը: Թերևս ընկերության փաստարկը ընդունելի լիներ, եթե խոսքը վերաբերեր ներմուծված ապրանքներին, մինչդեռ, ինչպես նշեցի, ներմուծված նման բոլոր ապրանքատեսակները հայտարարագրվել են 2202 ծածկագրով և մաքսազերծումը կատարվել է հենց դրանով:
- Դրոշմավորման կարգը ընդունվել է հուլիսի 1-ից, հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ընկերությանը հաջողվել ներքին շուկայում իրացնել ապրանքն այսքան ժամանակ:
- Ես նշեմ, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունը, որտեղ հաշվառված է տվյալ ընկերությունը, հիմք ընդունելով օրենքի պահանջները, պարբերաբար ծանուցել է ընկերությանը և առաջարկել, որպեսզի շրջանառությունից հանի ապրանքները և վերադրոշմավորման եղանակով նորից մտցնի շրջանառության մեջ: Սակայն հաշվի առնելով, որ ընկերությունը չի հետևել ծանուցումներին, բացվել է համապատասխան ստուգման գործընթաց և հիմա ստուգումն ընթացքի մեջ է:
- Իսկ բարի կամքի դրսևորումը ՊԵԿ-ում որքան է տևում, ինչքան ժամանակ կարող է ինչ-որ ընկերությունը ապրանք իրացնել առանց դրոշմավորման:
- Կոնկրետ տվյալ դեպքում փաստը հայտնի դառնալուց անմիջապես նախազգուշացում է եղել, մինչ այդ էլ իրազեկման միջոցառումներ է իրականացվել և անգամ օրենքը մշակելուց հրավիրել ենք տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ենթաօրենսդրական ակտերը մշակվել են գործարարների հետ միասին, բոլորը օրենքից տեղյակ են եղել, այսինքն՝ անգամ կարիք չկար հուլիսի 1-ից հետո ծանուցել ընկերությանը: Եթե ընկերությունը նորմալ աշխատում է, ստվերի հետ կապված խնդիր չունի, ավելի քան զարմանալի է խուսափողական վարքագիծը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»