Այս Կառավարությունն ու իր ղեկավարը չունեն ռեֆորմներ անելու մտավոր ունակություն. Հրանտ Բագրատյան
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ռեֆորմներից ամենաաղմկահարույցին՝ «կուտակայինին», ասում է, որ նման մեծ ժամանակահատվածի մեջ այսպիսի անչափելի ռեֆորմներ չեն արվում: «Դա նույնն է, որ ոնց որ մեկն ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո»,- ասում է նա:
- Պարո՛ն Բագրատյան, նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ի իր ելույթում հայտարարեց, որ այն Կառավարությունը, որը չի ապահովում 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Տարվա ավարտին մնացել է մի քանի օր, նման աճ ապահովված չէ: Ձեր կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պե՞տք է հրաժարական տա:
- Դա իմ կարծիքը չէ, իրենք էին ասում, ինչ վերաբերում է կտա՞, թե՞ ոչ, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ես գիտեմ միայն, որ 6 տարի է՝ այս Կառավարությունը աշխատում է։ Եթե նկատի ունենանք, որ այս տարվա ՀՆԱ-ի աճը կլինի 2-4% (11 ամսվա համար 3% է), ապա 6 տարում hանրապետության տնտեսությունն աճել է ընդամենը 7,8%-ով: Այսինքն՝ տարեկան պետք է 7% աճեր, մինչդեռ վեց տարում է 7%-ով աճել (տարեկան սոսկ 1.3%): Աճի տեմպերը ոչ միայն ցածր են զարգացող երկրների համար, այլ ցածր են համաշխարհային աճի տեմպերից: Երկիրը հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ. 85-90-րդ տեղից իջել է 110-115-րդ տեղերը…
-Եվ Դուք ֆեյսբուքյան գրառում էիք կատարել, գրելով.«6 տարում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ «Հիմա ինչպիսի՞ ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար և ավելացրել.«Ավելի հաջող ստելու համար Կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ «Մեկ քայլ առաջ երկու քայլ ետ»-ը: Սա միայն Կառավարությա՞ն ձախողումն է, թե կան այլ մեղավորներ ևս:
- Տնտեսական վիճակի համար պատասխանատուն կառավարությունն է:
- Հետևաբար, տնտեսական վիճակից բխող այլ ինչերի՞ համար է պատասխանատու Կառավարությունը:
- Կյանքի վատացում, արտագաղթ, վեց տարի աշխատելուց հետո աղքատությունը 23%-ից հասել է 33%-ի, պաշտոնական ցուցանիշներն եմ ասում: Պետական պարտքը 2,5 անգամ ավելացել է:
-Իսկ այս տարի միա՞յն:
-Այս տարի պետք է հաշվել: Մոտավորապես, այս տարի՝ պարտքն ավելացել է 500 միլիոնով:
- Ասել էիք, որ Տիգրան Սարգսյանը ստում է՝ բացատրելով, թե ինչու այդ 7 տոկոսանոց աճը չի ապահովվել:
- Տիգրան Սարգսյանը պառլամենտում պետական բյուջեն ներկայացնելիս ասաց, որ մեր տնտեսական աճը դանդաղել է, քանի որ համաշխարհային տնտեսական աճը այս տարի դանդաղել է: Դա սուտ է, համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3%-ով, դա վերջին 15 տարվա մեջ 4-րդ լավագույն ցուցանիշն է:
-ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին: Հիմնականում սպասել են, թե ի՞նչ մեղադրանքներ կլինեն: Դուք ի՞նչ հատուկ մեղադրանք կարող եք առանձնացնել որպես վարչապետի ամենամեծ ձախողում:
- Չեմ նստում և մտածում՝ թե ինչ հատուկ ձախողումներ ունի, նրա հիմնական աշխատանքը ձախողված է. Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, իսկ երկրի պարտքն էլ մեծացել է: Խոսք է տալիս, որ փոքր բիզնեսի տեսակարար կշիռը կավելացնի, պակասում է, Կառավարությունը ԱԺ է ներկայացնում օրենքներ,որոնք էլ ավելի են շեշտադրում խոշոր բիզնեսի մենաշնորհային դիրքերը: Թեկուզ հենց վերջերս՝ կազինոների մասին օրենքը: Կառավարությունը որևէ ռեֆորմ չի անում, չի էլ կողմնորոշվում՝ եվրաինտեգրվո՞ւմ է, թե Մաքսային միություն … էս բոլորը կոպտագույն սխալներ են: Եվ ասեմ, որ այս 6 տարիներին երկիր է մտել 12,5 մլրդ դոլար փող (8,4 մլրդ դոլար տրանսֆերտ, 2,5 մլրդ դոլար արտաքին պարտք և 1,6 մլրդ դոլար պարտք ընկերությունների կողմից): Այդ 12,5 մլրդ-ը պահանջարկ ստեղծել։ Բայց արի ու տես ՀՆԱ-ն 6 տարում 11 միլիարդ 700 միլիոն դոլարից դարձել 10 միլիարդ 900 միլիոն : Սա խայտառակ ցուցանիշ է: Վատագույնը աշխարհում:
- Ռեֆորմներ կատարելու համար Տիգրան Սարգսյանի կառավարությունը ունի՞ հանրային վստահություն:
-Հանրության անունից ինձ չեմ կարող թույլ տալ խոսել, կոնկրետ ինձ համար և՛ վեց տարի առաջ, և՛ հիմա էլ պարզ է, որ Կառավարությունը չունի ռեֆորմներ անելու մտավոր ունակություն:
-Մարդիկ կոնկրետ ասում են նաև, որ չեն հավատում կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև կվերցնեն գումարները, որպես էժան գումարներ ներդրումներ կան կամ կվերցնեն և կփախչեն։
- Գոյություն ունի մեր ռեֆորմը, որը որպես ՀԱԿ-ի ծրագիր նախատեսված էր ներդնել 2011- ին: Այն ունի 3 առանցքային տարբերություն Կառավարության արածի համեմատ: Առաջին, մարդը կամավոր է փող դնում։ Կառավարությունը հակաճառում է մեզ, թե՝ ձեր ասած կամավորն արել ենք, բայց ոչ ոք փող չի տալիս: Իսկ մենք ասում ենք՝ ինչքան կամավորով ինքը մուծում է, էնքան իրեն եկամտահարկի զեղչ տուր: Չեն արել, սա շատ կարևոր է, դա նաև գալիս է ասելու, որ չի կարելի անցնել կուտակայինի, քանի դեռ համատարած եկամտահարկի համակարգ չկա: Սա նույն Էստոնիայի փորձն է, որը իրենք սիրում են կրկնել:
Հաջորդ, երկրորդ, էլեմենտը. մենք դեմ ենք, որ էդ երկարաժամկետ փողերը դուրս տարվեն: Ի դեպ, այս կուտակայինը 2014-ին կարող է դառնալ տնտեսական անկման պատճառ: Եվ, վերջապես, երրորդը. եթե իմ ասածով անեին, աստիճանաբար կամավոր գումարները կներդրվեին: Սա լավ բան է: Եվ սա պետք է վերաբերեր բոլոր մարդկանց, բոլոր տարիքներին: Ընդհակառակը, այս ռեֆորմը պետք է թույլ տար բոլոր տարիքների մարդկանց (նույնիսկ 50 և ավել տարեկան), որպեսզի մի 5-10 տարուց տեսնեինք՝ ի՞նչ արդյունք կա: Իսկ հիմա մեզ ասում են՝ սպասեք 47 տարի: 47 տարի հետո ո՛չ Տիգրան Սարգսյանը ողջ կլինի, ոչ էլ իր ռեֆորմների մասին կամ իր անունը կհիշեն: Նման անչափ տարածության և ժամանակի մեջ ռեֆորմներ չեն արվում, որովհետև երբ որ մի բանը անչափ է, կոնկրետ պատասխանատուն լղոզվում է: Տվյալ դեպքում՝ պատասխանատվությունը ժամանակի մեջ է լղոզվում:
-Փաստորեն, այդ ռեֆորմին գնահատական կտա պատմությունը:
- Պատմությունը չի էլ հիշի նրան: Չնայած, մի քանի տարի հետո կհիշենք, որ այդպիսի ռեֆորմ չեն անում: Էդ նույնը ոնց որ մեկը ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո: Որևէ քայլ պետք է չափելի լինի: Դա պարզապես ավանտյուրա է:
-Կոնկրետ նպատակներ հետապնդո՞ղ: Այսինքն, որ այդ գումարները ներդրվեն …
- Արտասահմանյան բանկերում, ո՞վ է դա դատելու, մինչև այդ քանի՞ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ կլինի, ոչ ոք չգիտի: Մի բան էլ ասեմ՝ այդ ռեֆորմը լուրջ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, որովհետև եթե Հայաստանը Մաքսային միության անդամ է, ինչո՞ւ է փողերը տանում ուրիշ երկրներ: Եվ հիմա թրջվելու ենք, ոնց որ եղավ «ՀայՌուսգազարդի» պայմանագրում: Երբ Եվրոպա գնալու ճանապարհին Ռուսաստանը դժգոհություն արտահայտեց, մենք անարդար պայմանագիր ստացանք, ժողովրդի հանդեպ, և Ռուսաստանին ոչ ոք չբացատրեց՝ ո՞րն է հայ ժողովրդի շահը, հիմա նույնը մենք այստեղ ենք ստանալու: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը կարող է մի քանի տարի հետո հայտարարել, որ լավագույն ռեֆորմը այն է, որ մենք այդ միջոցները դնենք ռուսական պետական արժեթղթերի մեջ: Մենք արդեն տեսել ենք, որ այդ մարդը մեկ-երկու ամսում իր կարծիքը հիմնովին այնպես է փոխում, որ կարծես նախորդը չի եղել:
- Գազային համաձայնագրերի մասին ի՞նչ կասեք:
- Դրանց վրա լավ չէինք աշխատել, արդյունքում շատ բաներ կան, որոնք հաշվի չէինք առել: Առաջիկայում պետք է դրա վրա աշխատել ռուսական կողմի հետ, նոր համաձայնագիր կնքել, որպեսզի Հայաստանի շահերը վերջին հաշվով, հաշվի առնվեն: Ռուսներն այստեղ մեղք չունեն, նրանք իրենց շահերով են առաջնորդվում: Մեզ համար ակնհայտ դարձավ, որ Կառավարությունը, վարչապետը և էներգետիկայի նախարարը պարզապես մեր ժողովրդի հաշվին փորձում են հաճելի բաներ մատուցել ռուսական էներգետիկ բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց հետույքի համար: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանի շահը բացատրվեր, այն երբեք չէր կարող հակասել ՌԴ շահին և որ այդտեղ կային ավելի արդյունավետ լուծումներ:
- Իսկ գազի կալորիականության մասին խաբո՞ւմ է կառավարությունը:
- Տվյալներ չունեմ, մի բան գիտեմ, որ (ծիծաղում է – խմբ.) ամբողջ ժողովուրդը խոսում է, որ սուրճն ինչ-որ շատ ուշ է եփում:
- Ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ վարչապետը Ձեր՝ տնտեսության վերաբերյալ գնահատականների համար Ձեր դեմ պատվերներ է իջեցնում դատարաններին:
- Այո՛, միլիոն ստեղ մուծի, միլիոն այնտեղ մուծի, Տիգրանն է սարքում: Հիմա ես Ձեզ ինտերվյու եմ տալիս, կարդալու է մտածի՝ ի՞նչ անենք, հերթական վատությունն անենք:
- Օֆշորի մասին. կան տեղեկություններ, որ Ամանորից հետո լինելու է հաջորդ սկանդալը, մասնավորապես, Կիպրոս գործուղված խմբի բացահայտումներով: Կարծո՞ւ մ եք, որ եթե վարչապետը հրաժարական կտա՞:
- Օֆշորի մասին մի հստակ բան ասեմ. Կիևում մտել եմ, այնտեղ գրասենյակներ կան, որոնք օֆշորներ են բացում և խնդրել եմ, որ Կիպրոսում ինձ համար օֆշոր բացեն: Ինձ հստակ բացատրել են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ բացելը արժե մոտ 150 դոլար և ինձ ասել են, որ՝ «Դուք պարտավոր եք մեկ անգամ գնալ Կիպրոս»: Անհնարին է չգնալ: Ավելին, երբ բացում եք օֆշորը, մեկ-երկու հոգու Կիպրոսում պետք է աշխատանքի վերցնեք: Եվ նրանց աշխատանքի վերցնելու անվան տակ պետք է հիմնադիրները ստորագրեն: Ես Կիևում սա իմացել եմ իրավաբանական գրասենյակից: Կիևում՝ Կրեշչատիկում, ամեն մի քայլափոխի կա՝ «կբացե՛նք օֆշոր Կիպրոսում» (офшор на Кіпрі в чехії): Հանգիստ կարող եք մտնել և հարցնել:
- Եթե ՀՀ նախագահ ընտրվեիք, անկախ Ձեր քաղաքական հակասություններից, ինչ պաշտոն կվստահեիք Տիգրան Սարգսյանին, ո՞ր ոլորտում: Հարցնում եմ, նկատի ունենալով, որ նա Ձեր օրոք ինչ-որ պաշտոն ունեցել է:
- Ես կարծում եմ և խորհուրդ կտամ, որպեսզի կոնկրետ այս ողջ տնտեսական թիմը հեռանա կառավարման ասպարեզից: Գոնե մի տասը տարի շունչ քաշենք: Իրենք էլ կողքից նայեն, մտածեն, որովհետև տնտեսագիտությունը առաջ է գնացել, իսկ այս թիմը մնացել է 90-ականների գիտելիքների վրա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:49 • 07/11 Թրամփն ու Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Փաշինյանի հետ. Սուրեն Սարգսյան Վերջին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել Փենս-Սարգսյան մակարդակով, մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն
-
Քաղաքականություն 14:58 • 07/11 Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios Թրամփն այս պաշտոնում դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելին, սենատոր Բիլ Հագերթին, որը Թրամփի օրոք Ճապոնիայում դեսպան է եղել, և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Օ'Բրայենին:
-
Սպորտ 10:53 • 07/11 Հովհաննես Համբարձումյանը «Չելսի»-ի դեմ խաղը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում նոյեմբերի 7-ին «Նոա»-ն արտագնա խաղում մրցելու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 20:39 • 06/11 Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է»։
-
Քաղաքականություն 12:06 • 06/11 Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
-
Սպորտ 13:13 • 06/11 ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի. ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից:
-
Քաղաքականություն 15:14 • 06/11 Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։Ինչպես հաղորդում է AZERTACը, ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության պե
-
Քաղաքականություն 13:41 • 06/11 Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները «Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ապա ես չգիտեմ Պուտինի ծրագրերի մասին՝ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու վերաբերյալ։ Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
-
Իրադարձային 10:06 • 06/11 Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարանի (տեսանյութ, լուսանկարներ) Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ կազմակերպելու համար:
-
Ժամանց 17:07 • 06/11 Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից Իտալիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Կոմո լճի օդը «հնարավոր է շնչել»՝ գտնվելով այդ տեղանքից հազարակոր կիլոմետրեր հեռավորության վրա: Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ ItalyComunica ընկերությունը վաճառում է թիթեղյա տարաներում շշալցված օդ հենց այդ վայրից:
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Սպորտ 14:37 • 05/11 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 20:39 • 06/11 Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է»։
Գիտություն/տեխնիկա
-
14:45 • 05.11.24 Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
17:35 • 07.11.24 ՀՖՖ-ն հաջողություն է մաղթել «Նոա»-ին «Չելսի»-ի դեմ խաղում
-
14:11 • 07.11.24 Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը
Իրադարձային
-
20:58 • 07.11.24 Երևանում բախվել են 2 «Mercedes». կա տուժած
-
19:38 • 07.11.24 350 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելու իր հերթին
Մամուլի տեսություն
-
09:11 • 07.11.24 Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. «Փաստ»
-
08:43 • 07.11.24 Ռոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպել. «Հրապարակ»
Ժամանց
-
17:07 • 06.11.24 Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից