Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ տվյալ հատվածի երթուղին կկազմակերպվի այլ գոտիով (լուսանկար)
20:27 • 07.11.24
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Placeholder










