Կա զգալի ներուժ՝ ավելի բարձր տնտեսական աճի համար. քաղաքացին փոփոխություն կզգա 10-11%-ի դեպքում. կարծիքներ ԿԲ կանխատեսման շուրջ
Կան տնտեսական աճի դանդաղեցման օբյեկտիվ պատճառներ և դրանցից մեկը Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ ՀՀ Կենտրոնական բանկը նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ կենտրոնական բանկն անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. այս տարի մեր տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով:
Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել էր «Հայաստանի առևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»:
Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ պետք է հաշվի առնել, որ թե՛ անկախ փորձագետների, թե՛ իրենց կենտրոնի փորձագետների գնահատմամբ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տարբեր կանխատեսումներով` ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը ինքնին դանդաղել են, ինչը ևս բնականաբար իր անդրադարձը կունենա ՀՀ տնտեսության վրա:
Հարցին, թե այդ նվազեցումը պայմանավորում է միայն օբյեկտի՞վ պատճառներով, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ օբյեկտիվ պատճառներով, սակայն չեմ բացառում, որ ՀՀ-ն ի վիճակի է գրանցել փոքր-ինչ ավելի բարձր տնտեսական աճ, քանի որ դրա նախադրյալները ներկայիս կառավարության գործողություններում կա։ Բացի այդ, եղած ներուժը բավականին զգալի է: Այս առումով, կարծում եմ, որ կարելի է նաև հավակնել ավելի բարձր աճի, սակայն անպայման պետք է հաշվի առնել այն միտումները, որոնք կան համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է նրան, որ ԿԲ-ն նաև կանխատեսել է ՌԴ-ից դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում, տնտեսագետն ասաց. «Հայաստանում վերջին տարիներին ավանդաբար գոյություն ունի անհատական դրամական փոխանցումներից որոշակի կախվածություն, որոնք օգնում են մեղմելու սոցիալական վիճակը և փոքր-ինչ դրական ազդեցություն են ունենում բնակչության գնողունակության վրա: Ներկայումս նկատվում են այդպիսի միտումներ, որոնք զգալի չեն, սակայն չենք բացառում, որ կարող են լինել կրճատումներ»։
Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ`Հայաստանում հնարավոր է գրանցել երկնիշ թվով տնտեսական աճ: «Սա ոչ միայն մեր կանխատեսումներն են, այլ հստակ հաշվարկներ են, և եթե դա կհետաքրքրի տնտեսության զարգացման պատասխանատուներին, ապա մենք պատրաստ ենք մեր մասնակցությունն ունենալ»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԿԲ-ի կողմից սահմանված 3.9% տնտեսական աճը հիմնավոր համարեց և նշեց, որ իրենք իշխանությանը վաղուց էին նախազգուշացնում Ռուսաստանի հետ տնտեսական սերտ հարաբերություններ հաստատելու բացասական կողմերի մասին:
«Ըստ էության, իրենք Ռուսաստանին միակ տնտեսական գործընկերն են փորձում դարձնել, դիվերսիֆիկացիա չկա: Մենք ասում էինք, որ եթե Ռուսաստանին ինչ-որ բան պատահի անմիջականորեն ազդելու է Հայաստանի տնտեսության վրա: Իշխանության ներկայացուցիչները դա ժխտում էին, հիմա փաստորեն ԿԲ-ն արդեն այդ գնահատականը տվել է: Մեր տնտեսության մեջ հսկայական ֆինանսական ներարկում են հանդիսանում տրանսֆերտները, որոնք գալիս են Ռուսաստանից: Հայաստանում ներդրումներ հիմնականում այլևս չկան, գրանտներ եվրոպական կառույցները այլևս չեն տալիս, գոնե այն մասշտաբով ինչպես նախկինում, պետք է տրանսֆերտ լինի, որ ֆինանսական ներհոսք լինի Հայաստան, հիմա դա էլ նախկին ծավալով չի լինի ու կազդի տնտեսության վրա»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաները, որոնք ավելի են խորացնելու ռուսական տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակը, բումերանգի սկզբունքով ազդելու են ՀՀ տնտեսության վրա:
«Հայաստանում մի շարք պատճառներ` արտագաղթը, իշխանության նկատմամբ անվստահությունը, կոռուպցիան և այլն, բերում է նրան, որ տնտեսական էական աճ չի արձանագրվում: Ուստի նույնիսկ, եթե արձանագրեինք 7 տոկոս տնտեսական աճ, մեզ ոչինչ չէր տա: Մեր քաղաքացին որոշակի փոփոխություն կզգա առնվազն 10-11% տնտեսական աճի դեպքում, իսկ այդպիսի աճ կարող է ապահովել բաց տնտեսական համակարգը, որտեղ կա վստահություն օրենքի և ոչ թե անձերի նկատմամբ, երբ երաշխավորը ոչ թե անձն է լինում, այլ օրենքը, որտեղ ազատ մրցակցություն է լինում: Հայաստանում այս ամենը բացակայում է»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ եթե Հայաստանը գնար եվրաասոցացման ճանապարհով, ապա կունենար տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն, նաև Իրանի ու Չինաստանի հետ հարկ էր հաստատել նոր մակարդակի հարաբերություններ:
Հարցին, որ եթե քաղաքական կամք լինի, այսօր էլ հնարավո՞ր է այդ հարաբերությունները զարգացնել, ներկայիս իրավիճակը մեղմելու համար, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայաստանում քաղաքական կամքը բավարարում է միայն ընտրակեղծիքների համար, պետական ռեսուրսները սեփական շահերին ծառայեցնելուն»:
«Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը դժվարացավ առաջին կիսամյակի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների շուրջ որևէ բան ասել՝ նշելով, որ այդ թվերը ձեռքի տակ չեն։ «Սակայն կարծում եմ, որ ԿԲ-ի ենթադրությունները հիմնավոր են, որովհետև Կենտրոնական բանկն այդ եզրահանգումներն անում է պատշաճ ուսումնասիրությունների արդյունքում»,-հավելեց նա։
Ինչ վերաբերում է ԿԲ-ի կանխատեսումներին ամբողջ տարվա համար, ըստ որի տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով, Գագիկ Մինասյանն ասաց. «Եթե կանխատեսումն ամբողջ տարվա համար է, ապա հավանականությունը, որ կիրականանա, շատ մեծ լինել չի կարող, որովհետև տարվա երկրորդ կեսին շատ ավելի զարգացումներ են տեղի ունենում, քան առաջին կեսին և այդ առումով այդ կանխատեսման 100 տոկոսով իրականացումը կարծում եմ վիճահարույց է»։
Ըստ նրա՝ հստակ կանխատեսումները հնարավոր չեն, որովհետև ամեն օր փոխվում է իրավիճակը։ «Օրինակ՝ այսօր Մինսկում տեղի է ունենալու մի լրջագույն խորհրդակցություն` Ռուսաստանի, ՄՄ երկրների և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ, որը կարող է էապես փոխել այդ զարգացումները: Առաջին անգամ ակնկալվում է, որ առանց երրորդ կողմի հանդիպում պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի բարձրագույն պաշտոնատար անձանց միջև: Այսինքն՝ այդ քննարկումները կարող են կտրուկ փոխել իրավիճակը, սակայն կարող են և չփոխել»-կարծում է ՀՀԿ գործիչը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
18:43 • 26.11.24 Մեսսին կզբաղվի հեծանիվի արտադրությամբ
-
16:16 • 26.11.24 Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
-
15:43 • 26.11.24 Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
Իրադարձային
-
21:01 • 26.11.24 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:48 • 26.11.24 Փոխարտգործնախարար Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի պաշտոնակցի հետ
-
19:31 • 26.11.24 ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել