Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ Քննչական կոմիտեն որևէ տվյալ չունի. Սոնա Տռուզյան

18:13 • 05.02.15

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրականացնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, որևէ տվյալ չունի:


Tert.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից:


Նա նաև տեղեկացրեց, որ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն Քննչական կոմիտեն դեռևս պատասխան չի ստացել:


Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները այսօր հայտնել էին, որ Պերմյակովը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով: