«Սիրո հորմոնը» պոտենցիալ դեղամիջոց է ոգելից խմիչքից կախվածության դեմ պայքարում

19:11 • 27.02.15

«Սիրո հորմոնը»` օքսիտոցինը,  անսպասելի ազդեցություն է գործում` խառնվելով ալկոհոլի հետ: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` հորմոնը նվազեցնում է ալկոհոլի ազդեցությունը:


Ինչպես փոխանցում է meddaily.ru-ն` The Los Angeles Times-ին հղումով, այս հետազոտությունը Սիդնեյի համալսարանի գիտնականներին խմիչքի նկատմամբ կախվածության դեմ նոր դեղամիջոց ստեղծելու հույս է տվել:

Օքսիտոցինը, ինչպես հայտնի է, ապահովում է մոր և մանկան, ինչպես նաև՝ սիրահարների միջև կապի ձևավորումը:  Այն վստահություն է առաջացնում շրջապատի հանդեպ: Տվյալներ կան, որ օքսիտոցինն օգնում է անգամ աուտիստներին՝ սովորել և հաղորդակցվել:


Այժմ գիտնականները պարզել են, որ օքսիտոցինը թմրեցնում է չափավոր քանակով ոգելից խմիչքի ազդեցությունը: Գիտնականները փորձարկումներն արել են կենդանիների վրա: Նրանց խոսքով` դեռ պետք է պարզել` արդյո՞ք կաշխատի հորմոնը մարդկանց օրգանիզմում: Հնարավոր է` այն նվազեցնի ալկոհոլ օգտագործելու հակվածությունը: