Բանանի պյուրե. լավագույն բնական դեղամիջոցը` հազի դեմ

19:00 • 13.05.15

Բանանով պատրաստվող զարմանահրաշ բնական դեղամիջոցը  փորձարկվել է հազի և բրոնխիտի բուժման ժամանակ: Այն օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար:


Ինչպես ներկայացնում  Healthy and Natural Life-ը` այն բավականին սննդարար է և համեղ, ինչպես նաև՝ դրական ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Հազի, կոկորդի ցավի և բրոնխիտի ժամանակ երեխաներին խորհուրդ է տրվում տալ այս դեղամիջոցից, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.

400 մլ եռման ջուր,


2 հասած բանան


2 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր` ըստ ճաշակի (մեղրի դեպքում այն պետք է ավելացնել, երբ խառնուրդը սառչի, որպեսզի մեղրը չկորցնի օգտակար հատկությունները):


Պատրասպման եղանակը. լավ տրորեք բանանը պատառաքաղով կամ գդալով, ավելացրեք շաքարավազը և լավ խառնեք: Խառնուրդի վրա լցրեք եռման ջուրը և թողեք՝ մնա փակ տարայում 30 րոպե: Եթե մեղր եք օգտագործելու, սառչելուց հետո ավելացրեք այն:


Օգտագործման եղանակը. օգտագործելուց առաջ  մի փոքր գոլացրեք խառնուրդը: Պետք է խմել օրական 4 անգամ` 100 մլ-ի չափով: Ամեն օր նոր չափաբաժին պատրաստեք:  Հազն անցնում է մի քանի օրում: