Վատ լուր բուսակերների համար. բույսերը «լսում են», թե իրենց ինչպես են ուտում. հետազոտություն

22:18 • 25.05.15

Բրիտանական The Daily Mail - ը «վատ նորություն» է հայտնել բոլոր բուսակերներին. պարզվում է` բույսերը «լսում են», թե ինչպես են ուտում իրենց:

 

Նման եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի գիտնականները: Բույսերը նաև պաշտպանվում են, երբ նրանց վրա հարձակում են գործում:

 

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ երբ, օրինակ, թրթուրներն սկսում են բույսեր խժռել, բույսերը այդ ժամանակ էլ ավելի «պաշտպանողական կեցվածք» են ընդունում՝ ավելի շատ յուղեր արձակելով, որոնք էլ վանում են թրթուրներին:


Միևնույն ժամանակ՝ բույսերը ջանք չեն ծախսում, օրինակ, քամու դեմ, որի ձայնը ևս լսում են: Այս կերպ գիտնականները եզրակացրել են, որ բույսերը տարանջատում են ձայները, որ լսում են իրենց միջավայրում: Բույսերը հստակորեն զանազանում են ուտելու ձայնը և համապատասխան էլ արձագանքում:


Այս նկատառումով աղբյուրը դիմում է մարդկանց, ովքեր առանց «խղճի խայթի» վրա են տալիս սալաթեղենին. սակայն նոր տվյալների լույսի ներքո պետք է նկատի ունենանք, որ բույսերը արձագանքում են ձայներին, այդ թվում` իրենց ուտելիս արձակված ձայներին: