Lada 4x4-ը նոր գունավորում և նստատեղերի երեսպատում կստանա (լուսանկարներ)
Ռուսական արտադրության Lada 4x4 ամենագնացի նոր տարբերակը՝ Special Edition-ը, հասանելի կլինի նոր գույներով և նստատեղերի երեսպատումներով, գրում է autonew.ru-ն։
Նոր Lada-ն կունենա երկու նոր գունավորում՝ «բոցավառ» (կարմիր մետալիկ) և «դեղնականաչավուն»։



Բացի այդ, Lada-ն կստանա նստատեղերի նոր երեսպատում և դեկորատիվ կպչուն պիտակներ։
Special Edition-ը կստեղծվի նախկին մոդելների հիման վրա՝ ունենալով ցերեկային լույսեր, մանկական նստատեղերի ամրակներ և ղեկի հիդրոհզորացուցիչ։
Ոչ պաշտոնական տեղեկություներով՝ այն կհայտնվի ամռանը։ Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ АвтоВАЗ ընկերությունը պատրաստվում է թարմացնել Lada 4x4-ը։
Մոտ ժամանակում ընկերությունը նախատեսում է մեծացնել Lada 4x4 Urban մոդելի արտադրության ծավալը, որն ըստ ընկերության՝ պայմանավորված է բարձր պահանջարկով։













