Կենցաղային մաքրությունն ապահովող նորագույն սարքեր (լուսանկարներ)
16:09 • 25.05.15
Նորագույն տեխնոլոգիաները և օգտակար հայտնագործությունները միտում ունեն հեշտացնելու առօրյա կյանքը, հատկապես՝ տան մաքրության հարցում, գրում է fishki.net-ը։
Առօրյա հոգսերով և աշխատանքով զբաղված լինելը թույլ չի տալիս ապահովել տան մաքրությունն ինչպես որ հարկն է։ Այդ իսկ պատճառով այս սարքերն իսկական «շտապ օգնություն են»։
Ֆուտուրիստիկ լվացքի մեքենա՝ Eco Ocular

Դիզայներ Այվեն Դիտեռլը մշակել է լվացքի մեքենայի նոր կոնցեպտ, որը կոչվում է Eco Ocular։ Այն ստեղծված է բացառապես մանկական տակդիրները լվանալու համար։ Սարքն օգնում է լվանալ, մանրէազերծել և մաքրել տակդիրները՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։
Սրբիչների չորանոց՝ Ventus

Սրբիչները չորացնելու համար նախատեսված սարքի նոր կոնցեպտը կարող է խոնավությունը հեռացնելուց բացի թարմացնել և լավ բույր հաղորդել դրանց։ Այն սրբիչները ենթարկում է ուլտրամանուշակագույն ճառագայթման, ինչը մանրէազերծում է դրանք։
Ժամանակակից կախիչ՝ Smart

Այս կախիչը նախատեսված է հագուստի խնամքի համար։ Սարքը կատարում է փոքրիկ քիմմաքրման գործառույթ, որը թույլ է տալիս մանրէազերծել հագուստը և հեռացնում տհաճ հոտերը։
Ռոբոտ փոշեկուլ In-oh Yoo & Sun-woong

In-oh Yoo & Sun-woong ընկերության փոշեկուլն ունի ձեռքի և ավտոմատ մաքրման հնարավորություն։ Այն բաժանվում է երկու մասի, և յուրաքանչյուրը մաքրում է տարբեր հատվածներ։
Շարժական լվացքի մեքենա՝ Shaking Washer

Jung Seub Lee ընկերությունը ստեղծել է Shaking Washer սարքը, որը հագուստը լվանալու հրաշալի այլընտրանքային միջոց է ճանապարհորդողների համար։ Այն հեշտությամբ տեղավորվում է ցանկացած ճամպրուկի մեջ։ Լվացքի մեքենան գործարկելու համար անհրաժեշտ է դրա մեջ ջուր լցնել, տեղավորել հագուստը և լվացքի փոշին, ապա այն թափահարել։ Shaking Washer-ը հրաշալի կերպով մաքրում և պարզաջրում է հագուստը։ Այն ունի նաև չորացնող գործառույթ։ Միակ թերությունը սարքի ծավալն է, քանի որ դրանով դժվար թե հնարավոր լինի լվանալ մի քանի շապիկից ավելի հագուստ։
Օդը մաքրող սարք՝ Lotus Air Purifier

Նորագույն սարքերի մշակմամբ զբաղվող Ֆուլդեն Դենելին ստեղծել է Lotus Air Purifier սարքը, որը մաքրում է օդը, հեռացնում է տհաճ հոտերը և ոչնչացնում մանրէները։ Այն նույնիսկ հնարավոր է ղեկավարել բջջային հավելվածով։
Placeholder










