Կանաչ թեյի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն (լուսանկարներ)

16:42 • 25.05.15
Մեզանից շատերը հավանաբար չգիտեն, որ կանաչ թեյը կարող է զերծ պահել տհաճ հոտերից, պայքարել մաշկային հիվանդությունների դեմ և նվազեցնել բորբոքային պրոցեսները։ 
 
 
Fishki.net կայքը ներկայացնում է կանաչ թեյի քիչ հայտնի օգտակար հատկությունները. 
 
 
Ուռած կոպեր և աչքերի շուրջ մգվածություն
1. Темные круги и опухшие веки зеленый чай, свойства
 
Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնում են նյութեր, որոնք հարթեցնում են մաշկը։ Կանաչ թեյով կարելի է թրջոցներ դնել աչքերի տակ, ինչը կօգնի վերացնել մգվածությունը։ Այն կարող է օգնել նաև կոպերի բորբոքային պրոցեսների ժամանակ։
 

 
Այրվածքների բուժում2. Лечение ожогов зеленый чай, свойства
 
Կանաչ թեյն ունակ է պաշտպանել մաշկի այն հատվածները, որոնք ենթարկվում են արևի ուղիղ ճառագայթների ներգործությանը։ Սա նշանակում է, որ այն քսելով մաշկի վրա՝ հնարավոր է խուսափել տհաճ արևայրուքից։ 
 
 
Արյունահոսության դադարեցում3. Остановка кровотечения зеленый чай, свойства
Կանաչ թեյն ունի այնպիսի նյութեր, որոնք ունակ են կանգնեցնելու արյունահոսությունը։ Թեյով անհրաժեշտ է թրջոց դնել արյունահոսող վերքի վրա և սեղմել։ Պետք է ուշադիր լինել, որ կտորը մաքուր լինի՝ ինֆեկցիաներից խուսափելու համար։
 
 
 
Ատամների առողջություն4. Повышение здоровья зубов зеленый чай, свойства
 
Բժիշկներն ասում են, որ ամեն օր մեկ բաժակ առանց շաքարի կանաչ թեյը նվազեցնում է կարիեսի առաջացման հավանականությունը և ամրացնում ատամները։ 
 
 
Ավելորդ քաշի նվազեցում5. Выведение лишнего веса зеленый чай, свойства
 
Կանաչ թեյն իր մեջ պարունակում է կատեխիններ, որոնք զգալիորեն կարող են նվազեցնել ավելորդ քաշը և օգնել առողջ ապրելակերպ վարելու հարցում։ Կանաչ թեյն արդյունավետ հակաօքսիդանտ է, որը քայքայում է ճարպը և կրճատում է ճարպաթթուների կլանումն ու իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
 
 
Սենյակի խոնավության նվազեցում9. Освежитель белья зеленый чай, свойства
Կանաչ թեյի չոր տերևներով լցված ոչ մեծ պարկը կարող է կլանել սենյակում առկա խոնավությունը։ 
 
 
Տհաճ հոտերի վերացում7. Ликвидатор неприятных запахов зеленый чай, свойства
Կանաչ թեյը կարող է նաև հեռացնել սառնարանում առկա տհաճ հոտերը։ Այն անհրաժեշտ է լցնել կտորի փոքրիկ պարկում և դնել սառնարանի կենտրոնում։