Apple-ի հաջորդ iPhone-ը կարող է ներկայանալ նորագույն էկրանով, որը նորույթ է սմարթֆոնների համար

23:46 • 26.05.15

Վերջին ամիսներին լուրեր են տարածվել այն մասին, որ Apple-ի հաջորդ iPhone-ը կներկայանա նոր էկրանով, որը ներառում է նույն Force Touch տեխնոլոգիան, որն ընկերությունը կիրառել էր իր  Apple Watch և նոր   MacBook արտադրանքներում:

 

Ինչպես գրում է Business Insider-ը` 9to5Mac պորտալի վերլուծաբան Մարկ Գուրմենի նոր զեկույցը որոշակիորեն ցույց է տալիս, թե իրականում ինչ կարող է կատարել այդ Force Touch էկրանը iPhone-ի համար:


Գուրմենը, ով  ճշմարիտ տեղեկություններ էր հաղորդել Apple-ի  iPhone-ների մասին նախկինում, նկատում է, որ Force Touch էկրանը մի շարք նոր գործառույթներ կկատարի iOS օպերացիոն համակարգի միջոցով:


Օրինակ, ինչպես հաղորդվում է, հնարավոր կլինի տեղանշումներ անել Apple Maps-ի վրա, վերահսկել մեդիա փլեյերի շարժը iOS-ով, արագորեն նայել բառերի բացատրությունը և միջոցառումների նոր օրացույց ստեղծել` կիրառելով Force Touch էկրանը:
 

 

Apple-ի հաջորդ iPhone-ը կարող է ներկայանալ նորագույն էկրանով, որը նորույթ է սմարթֆոնների համար