Քաղցկեղն սպանող 10 լավագույն բուսական միջոց, որ հազարավոր կյանքեր են փրկել

19:11 • 26.05.15

Քաղցկեղը շատ բարդ հիվանդություն է, սակայն պետք է հասկանալ, որ քաղցկեղն իրականում քաղցկեղային բջիջների արագ ընդլայնումն է: Այս հիվանդությունը թուլացնում է իմունային համակարգը  և բարձարցնում տոքսինների մակարդակն արյան մեջ:


Ինչպես գրում է makeyourlifehealthier.com-ը` ուշադրություն դարձնելով տարբեր հետազոտությունների` կարելի է հասկանալ, որ կան հարյուրավոր հայտնի և արդյունավետ դեղամիջոցներ այս հիվանդության դեմ: Պարբերականն այս հոդվածում ներկայացրել է դրանցից մի քանիսը, որոնք շատ ավելի մատչելի և պարզ են, քան դեղերը:

Սննդի սոդա

 


Խառնելով 1 թեյի գդալ սննդի սոդան կիտրոնի հյութի հետ 250 մլ ջրում և օրական մի քանի անգամ այն ըմպելով՝ կարելի է նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը: Շատ կարևոր է, որ օրգանիզմի թթվայնությունը ցածր լինի, քանի որ քաղցկեղի բջիջների զարգացման համար թթվային միջավայր է անհրաժեշտ:


Sanguinarin Canadensis 

 

 

Կանադական այս խոտաբույսը պարունակում է անհրաժեշտ ալկալոիդ, որը սպանում է քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջ բջիջները: Այն  օգտագործվում  է հիմնականում մաշկի քաղցկեղի ժամանակ:


Inonotus obliquus («Չագա» սունկ)

 

 

«Չագա» սունկը անցյալ տարիներին բազմաթիվ հետազոտությունների առարկա է եղել դրա բուժական հատկությունների համար: Պարզվել է, որ այն  կարողանում է հարմարվել իմունային համակարգին և հակաքաղցկեղային հատկություններ ունի:


Վիտամին  D

 

 

Արյան մեջ վիտամին D-ի մակարդակն կարգավորելը  կնպաստի քաղցկեղի կանխմանը, նաև օգտակար է քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ:  2006-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար առավել դժվար է հաղթահարել քաղցկեղը, հատկապես՝ մեծ տարիքում:

 

Essiac թեյի խոտը

 

Բնիկ հնդիկներն այս բաղադրատոմսն օգտագործում են  իրենց բժշկության մեջ: Այն հայտնաբերել է կանադացի բուժքույրը: Այն մի քանի տարբեր հակաքաղցկեղային բույսերի խառնուրդ է, որոնց միջոցով օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները:  Essiac թեյը պետք է ըմպել օրական մի քանի անգամ:

 

Կտավատի ձեթ և թարմ չվերամշակված պանիր

 

 

Գերմանացի կենսաքիմիկոս և բժշկուհի Ջոաննա Բուդվիգը քաղցկեղի բուժման մեթոդ է մշակել, որը 90 տոկոսանոց արդյունք է ապահովում: Այս մեթոդը նա կիրառում է 50 տարի: Չվերամշակված պանիրը և կտավատի ձեթը միասին օրգանիզմն ապահովում են լիպոպրոտեիններով և կենսական ճարպաթթուներով, որոնք վերացնում են ուռուցքը և վերականգնում օրգանիզմի հավասարակշռությունը:

Կանեփ և կանեփի ձեթ

 

 

Կանեփի ձեթը  հարուստ է նյութերով, որոնք ունակ են սպանել քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջները: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են կանեփի ձեթի  արդյունավետությունը քաղցկեղի տարբեր  տեսակների բուժման գործում:

 

Յոդ

 

Մարդկության 85 տոկոսը օրգանիզմում յոդի ցածր  մակարդակ ունի, ինչը բերում է էստրոգեն հորմոնի արտադրման ավելի մեծ քանակի: Կարևոր է կարգավորել յոդի մակարդակն արյան մեջ, որպեսզի էստրոգենն ավելի քիչ արտադրվի և հնարավորինս քիչ փոփոխի բջիջները, ինչը կարող է հանգեցնել ուռուցքի կամ կիստայի առաջացման:



Ծիրանի կորիզ

 

 

Վիտամին B17-ը  պարունակվում է ծիրանի չորացած կորիզում: Այն շատ արդյունավետ է քաղցկեղի բջիջների տարածման  դեմ պայքարում: Պակիստանում ապրող ցեղախմբում  քաղցկեղով հիվանդանալու երբևէ դեպք չի գրանցվել, քանի որ ծիրանն ու ծիրանի կորիզը նրանց սննդակարգի կարևորագույն մասն են կազմում: 


Բրոկոլիի ցողուններ

 

 

Հայտնի է, որ բրոկոլին հզոր հակաքաղցկեղային հատկություն ունի: Բրոկոլիի ցողունները հարյուր անգամ ավելի հարուստ են պրոտեինով, քան որևէ այլ նմանօրինակ բանջարեղեն: Բրոկոլիի պարունակության մեջ առկա սուլֆորաֆանի շնորհիվ քաղցկեղի բջիջների զարգացումը զգալիորեն նվզում է: Այն կարող է նաև սպանել այդ բջիջները:


 

Քաղցկեղն սպանող 10 լավագույն բուսական միջոց, որ հազարավոր կյանքեր են փրկել