Ոսկյա Apple Watch ժամացույցներն առաքվել են առաջին պատվիրատուներին (լուսանկարներ, տեսանյութ)

14:17 • 26.05.15

Այս հանգստյան օրերը հրաշալի են անցել հատկապես այն մարդկանց համար, ովքեր մոտ մեկ ամիս առաջ պատվիրել էին Apple Watch «խելացի» ժամացույցների ոսկյա տարբերակները և հիմա ստացել դրանք, գրում է Slash Gear-ը։

 

Այս պատվիրատուներն էլեկտրոնային նամակներ էին ստացել այն մասին, որ իրենց պատվերն ընդունված է, իսկ բանկային ծանուցումները ցույց էին տվել, որ թանկարժեք ժամացույցի վճարն արդեն գանձվել է։

 

Ժամացույցները փաթեթավորված են եղել կաշվե տուփերում, որտեղից էլ ստանալու են իրենց լիցքավորումը։

 

Ժամացույցներն ունեն 42մմ հաստություն, կերամիկական ծածկույթ և պատված են 18 կարատանոց ոսկով, իսկ էկրանը շափյուղայի բյուրեղներից է։

 

Ժամացույցներն արժեն 10.000 դոլար։Պատվիրատուներից մեկը նկարահանել է, թե ինչպես է տուփից հանում առաջին ժամացույցը։ 

 

 

Gold Apple Watch Edition models begin arriving for first customers

 

 

Ոսկյա Apple Watch ժամացույցներն առաքվել են առաջին պատվիրատուներին (լուսանկարներ, տեսանյութ)