ВКонтакте-ն մրցակից է պատրաստում Instagram-ի համար

00:08 • 26.05.15

ВКонтакте  սոցցանցը պատրաստվում է ֆոտոհավելված թողարկել,  որը կարող է դառնալ Instagram-ի մրցակիցը: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` այս մասին հայտարարել է Ferra.ru կայքը` վկայակոչելով  սոցցանցի գլխավոր դիզայներ Պավել Շումակովին:


Հավելվածը դեռևս ստացել է ProjectX պայմանական անվանումը: Այն ամբողջովին կներգրավվի սոցցանցում: Հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի խմբագրել լուսանկարները և տարբեր ֆիլտրեր կիրառել: Բոլոր լուսանկարները կցուցադրվեն ВКонтакте-ի ընդհանուր լրահոսում:


Հավելվածում բացառապես լուսանկարներ են լինելու, այն կազատի օգտատերերին լրահոսում հայտնվող լուրերից: Հավելվածը պետք է ներկայացվի այս ամռան սկզբին:

 

ВКонтакте-ն մրցակից է պատրաստում Instagram-ի համար