Եղունգի լաքը վտանգավոր է առողջության համար. զգուշացնում են մասնագետները

20:50 • 26.05.15

Ցանկացած տեսակի եղունգի լաքը` սովորականից մինչև  գել-լաք, վնասակար է: Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, այն տոքսիկ միացություններ  է պարունակում, որոնք կարող են բազմաթիվ խնդիրներ  առաջացնել` քաղցկեղից մինչև անպտղություն:


 
Քաղցկեղի վտանգը, մասնավորապես, բարձրացնում է ֆորմալդեգիդը, որը նախատեսված է ծածկույթի կածրացման համար և հայտնի է որպես հզոր կանցերոգեն:  Վնասակար է նաև տոլուոլը (լաքի լուծիչը), որն ադզում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և վտանգավոր է վերարտադրողական առողջության համար: Բացի այդ, այն կախվածություն է առաջացնում:

 

Բժիշկների խոսքով` գեղեցկության սրահների աշխատակիցներն իրական վտանգի առաջ են կանգնած: Վտանգն ավելի է մեծանում, երբ տարածքում օդափոխությունը վատ է իրականացվում:

 

 

Եղունգի լաքը վտանգավոր է առողջության համար. զգուշացնում են մասնագետները