Երկնաքերերի տանիքին արածող կովեր, եռաչափ տպված տներ. ինչ տեսք կունենա աշխարհը 100 տարի անց (լուսանկարներ, տեսանյութ)

18:40 • 26.05.15

Բրիտանական մի շարք համալսարանների գիտնականներ և փորձագետներ, ներառյալ՝ Վեսթմինսթերի համալսարանը, կանխատեսումներ են արել, թե աշխարհն ինչ տեսք կունենա մոտ 100 տարի անց, գրում է Daily Mail-ը։

 

Նրանք ներկայացրել են համատեղ զեկույց, որում նշվում է, որ մոտ մեկ դար անց ճանապարհները և մայրուղիները կառուցվելու են օդում, մարզադաշտերն ու մարզահամալիրները լինելու են ստորգետնյա, իսկ կենդանիների համար նախատեսված արոտավայրերը ստեղծվելու են երկնաքերերի տանիքներին։

 

Ստորգետնյա կառույցները լինելու են ապագայի ճարտարապետների սիրելի շինությունները, պնդում են մասնագետները։ 

 

Շատ տներ հնարավոր է լինելու «տպել» դրա համար նախատեսված հատուկ ճարտարապետական եռաչափ տպիչով։

 

Ստորգետնյա սուպերմարկետները, հյուրանոցներն ու համալսարաններն ունենալու են հատուկ կառավարման համակարգեր, որոնք ղեկավարելու են գետնի տակ բուսականության աճը, օդի ջերմաստիճանը և դրա մաքրությունը։

 

Մասնագետներից շատերն էլ գտնում են, որ նորագույն տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից տեմպերով նման նորամուծություններն իրենց 50 տարուց ավելի երկար սպասել չեն տա։  

 

A panel of experts from institutions such as the University of Westminster predicted what future cities will look like. Shown is the prediction for a floating city near the White Cliffs of Dover.  Interlinking pods allow for living space within the city, while the use of glass and bone structures reflect sea-life and helps to sit the floating city into the environment

Shown is a prediction of a super-deep basement below the houses of Parliament. There are six levels of living and functional spaces including gardens, parks, swimming pools, gyms, hotels, a football pitch and a secure bunker. A glass pyramid atrium sits under the Palace of Westminster itself, while the light well for the pyramid lets in light from the courtyard

Here can be seen the prediction for a future London where animals graze on the top of skyscrapers. Many of the predictions were influenced by environmental conditions, with global warming and rising sea levels encouraging a focus on water-based architecture

Երկնաքերերի տանիքին արածող կովեր, եռաչափ տպված տներ. ինչ տեսք կունենա աշխարհը 100 տարի անց (լուսանկարներ, տեսանյութ)