Մեդվեդևն իր ու Մոսկվայի քաղաքապետի համար սարք է խնդրել՝ 4 ժամում քնից հագենալու համար
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի տեխնոպարկ և ծանոթացել յուրահատուկ սարքի աշխատանքին, որը մարդուն հնարավորություն է տալիս քնից հագենալ չորս ժամում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, վարչապետն ասել է, որ նման սարք պետք է բոլոր պատգամավորներին, որպեսզի չքնեն նիստերի ընթացքում:
«Մեզ բոլորիս նման սարք է պետք: Երբ փորձարկեք, ինձ ու Սերգեյ Սոբյանինին էլ ուղարկեք և կառավարության բոլոր անդամներին, որպեսզի չքնեն նիստերի ընթացքում»,-ասել է Մեդվեդևը:
Նշվում է, որ սարքը ստեղծվել է ապարանջանի տեսքով:










