Q519T. չինական ZTE-ն ներկայացրել է հերթական բյուջետային սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական ZTE ընկերությունը ներկայացրել է իր հերթական բյուջետային սմարթֆոնը՝ Q519T-ն, որն ընկերության այլ մոդելներից տարբերվում է մարտկոցի երկարատև աշխատանքով և հզորությամբ, գրում է 3dnews.ru-ն։
Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 4.000 մԱ/ժ է, ինչի շնորհիվ այն պասիվ վիճակում կարող է աշխատել 35 օր, ինչպես նաև ունի լիցքավորումը տնտեսող կարգավորումներ։
ZTE Q519T-ն համալրված է 1280×720 լուծաչափով 5 դյույմանոց էկրանով և 1 ԳՀց MediaTek MT6735 քառամիջուկ պրոցեսորով։
Աշխատում է Adroid 5.0 օպերացիոն համակարգով։ Այն ունի 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներկառուցված հիշողություն։
Սմարթֆոնն ունի 5ՄՊ հիմնական և 2ՄՊ առջևի տեսախցիկներ։ Բջջայինն ունի 2 SIM քարտի հնարավորություն, ինչպես նաև՝ Bluetooth 4.0 և Wi-Fi։
Բջջայինի հաստությունն 8.9 մմ է։
Այն Չինաստանում վաճառվելու է 95 դոլարով՝ ի տարբերություն նախորդ ZTE B880 մոդելի, որն արժե 140 դոլար։












