Արիզոնայում գտնվող Apple-ի գործարանում հրդեհ է բռնկվել

09:46 • 27.05.15

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում այրվել է հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերության գործարանի տանիքը:



Ինչպես նշում է korrespondent.net-ը, շինությունից տարհանվել է 12 մարդ, մինչդեռ տուժածների մասին տեղեկություն չկա:

 

Հայտնի է, որ հրշեջներին հաջողվել է բռնկված հրդեհը հսկողության տակ առնել: Ընկերությունը հրաժարվել է տվյալ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն տալուց:

Արիզոնայում գտնվող Apple-ի գործարանում հրդեհ է բռնկվել