Sony-ն ներկայացրել է Xperia Z3+ պրեմիում դասի սմարթֆոնը

00:41 • 27.05.15

Ճապոնական Sony  ընկերությունը պաշտոնապես ներկայացերել է Zperia Z3 առաջատար սմարթֆոնը:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` TechCrunch-ին հղումով, իր նախորդներից նորույթը կտարբերվի առավել բարակ կորպուսով, թեթև քաշով, ինչպես նաև՝ micro-USB միակցիչների համար նախատեսված փականներով:


Xperia Z3+ սմարթֆոնը համալրված է Triluminos  5.2 դյույմանոց IPS-էկրանով` 1920х1080 պիքսել կետայնությամբ և Live Colour LED և X-Reality տեխնոլոգիաներով, որ նախատեսված են  լուսանկարների համար: Սմարթֆոնը զինված է անջրանցիկ և  փոշեդիմացկուն կորպուսով`ըստ IP65/68 չափանիշների:


Սմարթֆոնը կաշխատի ութամիջում 64 բիթային Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 3 գեգաբայթ է, ներկառուցված ֆլեշ-կուտակիչինն ունի 32 գեգաբայթ հիշողություն` մինչև 128 գեգաբայթ ընդլայնելու հնարավորությամբ:


Հիմնական տեսախցիկը ներկայանում է 20,7 մեգապիքսել  կետայնությամբ և կարող է 4K տեսանյութ նկարահանել: Ճակատային տեսախցիկն ունի 5 մեգապիքսել կետայնություն:


Xperia Z3+ սմարթֆոնը` Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, վաճառքում կհայտնվի արդեն հունիսին:

 

 

Sony-ն ներկայացրել է Xperia Z3+ պրեմիում դասի սմարթֆոնը