Չինաստանում հնագիտական պեղումների վայրում 175 կողոպտիչ է ձերբակալվել

10:12 • 27.05.15

Չինաստանի իշխանությունները Լյաոնին շրջանում նեոլիտի դարաշրջանի Niuheliang հնագիտական պեղումների տարածքում աշխատող 175 մարդու են ձերբակալել, գրում է gazeta.ru-ն:

 

Հատուկ գործողության ընթացքում առգրավվել է 1.168 մշակութային իր: Դրանց արժեքը գնահատվում է 80 միլիոն դոլար:

 

Նշվում է, որ կողոպտիչներն աշխատել են 10 մարդուց բաղկացած խմբերով և պատասխանատու են եղել ողջ գործընթացի համար՝ գետնից իրերի հայթայթումից մինչև «սև շուկայում» դրանց սպառում:

 

Չինաստանում հնագիտական պեղումների վայրում 175 կողոպտիչ է ձերբակալվել