Ֆրանսիացին դոլարի հոտով զարթուցիչ է ստեղծել

17:06 • 27.05.15

Տասնութամյա ֆրանսիացի Գիյոմ Ռոլանն իր մտահղացմամբ ստեղծված զարթուցիչի դրամահավաքություն է իրականացնում՝ դրա զանգվածային արտադրությունը սկսելու համար։ Նրա ստեղծած անուշահոտ զարթուցիչը կոչվում է Sensor Wake, գրում է Endgadget-ը։

 

Ռոլանի նախագծած սարքը տիրոջն արթնացնում է համապատասխան հոտերի միջոցով՝ թարմ թխվածքի, սուրճի կամ ամերիկյան դոլարի։

 

Այն աշխատում է քարթրիջներով, որոնք անուշահոտ նյութ են պարունակում։ Ամեն քարթրիջը կարող է աշխատել մոտ 2 ամիս և արժենալու է 7.5 դոլար։ Զարթուցիչը 65 դոլար է։

Ֆրանսիացին դոլարի հոտով զարթուցիչ է ստեղծել