Hyundai Sonata-ն դարձել է Android Auto համակարգ ունեցող առաջին մեքենան
Hyundai կոնցեռնը հայտարարել է, որ սկսում է Android Auto օպերացիոն համակարգեր տեղադրել իր մեքենաներում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` The Verge-ին հղումով, աշխարհում առաջին սերիական մեքենան` այս համակարգով, դարձել է բիզնես դասի Hyundai Sonata 2015 սեդանը:
Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր նախկինում գնել են այս մոդելը, որը համալրված է նավիգացիոն համակարգով, սակայն առանց Android Auto-ի, կարող են դիմել ընկերությանը` այդ գործառույթն ավելացնելու խնդրանքով:
Ինչպես հաղորվում է` Android Auto հարթակը ներկայացվել էր անցյալ տարի՝ Google I/O համաժողովի ժամանակ, սակայն մինչ այժմ այն չէր կիրառվել սերիական գործարանային մեքենաներում: Համակարգը թույլ է տալիս սմարթֆոնի գործառույթները փոխանցել մեքենայի մուլտիմեդիա համակարգին:
Վարորդը կարող է զանգահարել, հաղորդագրություններ կարդալ, երթուղիներ նայել և ձայնային հրահանգներ կիրառել մեդիահամալիրի էկրանի միջոցով:










