Կարմիր ծովում 2 նոր կղզի է առաջացել

10:18 • 27.05.15

Երկրաբանները պատմել են Կարմիր ծովում հրաբխային ծագում ունեցող 2 նոր կղզու առաջացման մասին: Հայտնի է, որ նորահայտ կղզիները գտնվում են Եմենին պատկանող Էզ Զուբայր արշիպելագում:



Ինչպես նշում է lenta.ru-ն, կղզիները գոյացել են 2011 և 2013 թվականներին տեղի ունեցած հրաբխային ժայթքումների հետևանքով: Դրանք, մասնավորապես, գոյացել են ժայթքումների նախնական փուլում` «սնվելով» երկրակեղևում եղած մագմայով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարատեսակ էրոզիաների պատճառով կղզիները քայքայվում են:



Աղբյուրը հավելում է, որ հրաբխային կղզիների ձևավորման մեխանիզմը գիտնականների համար շարունակում է քիչ բացահայտված երևույթ մնալ:

Կարմիր ծովում 2 նոր կղզի է առաջացել