Թուրմ, որ ավելի քան 50 հիվանդություն է բուժում

19:55 • 27.05.15

Քրքումը պատմական վաղնջական ժամանակներից կիրառվող դեղամիջոց է: Հնդկաստանում մարդիկ այն կիրառում էին օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար: Այն կարող է կիրառվել նաև սրտխառնոցի և փսխումի դեմ:


Ինչպես գրում է Healthy Life Land-ը` դա միայն մի մասն է ժողովրդկան բժշկության, որը վերջին տարիներին առավել շատ է ուսումնասիրվում գիտնականների կողմից: Հետազոտություններից ոմանք ապացուցել են, որ քրքումը արդյունավետ է քաղցկեղի և մտագարության բուժման համար:


Պարբերականը ներկայացրել  է քրքումով պատրաստվող  դեղամիջոցներից մեկը, որը բազմաթիվ հիվանդություններ է բուժում: Թուրմի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`


Կես թեյի գդալ մեխակ,


1/6 թեյի գդալ քրքում,


Մի պտղունց հիլ,


Կես թեյի գդալ կոճապղպեղ,


Կես թեյի գդալ դարչին,


Մի փոքր մեղր,


Մեկ ու կես բաժակ ջուր,


Կես բաժակ կաթ:


Պատրաստման եղանակը`


Վերցրեք բոլոր բաղադրիչները և մեկ բաժակ տաք ջուր լցրեք  դրանց վրա:  Լավ խառնեք կրակի վրա և թողեք, որ եռա 5 րոպե: Կարող եք նաև մի փոքր տաք կաթ ավելացնել` ըստ ճաշակի: Մի քամեք ստացված խառնուրդը և միշտ այն ըմպեք տաք վիճակում: Խմեք այնքան, որքան ցանկանաք:
Եթե ձեքի տակ չունեք աղացած բաղադրիչները, թեյը կարող եք պատրաստել սերմերից ու հատիկներից:

 

 

Թուրմ, որ ավելի քան 50 հիվանդություն է բուժում