Թուրքիան մտադիր է հայրենական արտադրության կործանիչներ թողարկել
Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պլանավորում են հայրենական արտադրության կործանիչներ արտադրել, և «կասկած չկա, որ Անկարան կկարողանա իրագործել այդ նախագիծը»:
Նա հավելել է, որ հայրենական կործանիչները շահագործման են հանձնվելու արդեն 2023 թվականին:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում լիովին անկախ դառնալ:










