Ցանցահեններն ԱՄՆ-ի հարկային ծառայությունից հազարավոր մարդկանց տվյալներ են գողացել

10:09 • 27.05.15

Ցանցահենները մի քանի ամսվա ընթացքում ամերիկյան հարկային ծառայության կայքից 104 հազար քաղաքացու մասին տվյալ են կարողացել ստանալ:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նրանք կոտրել են համակարգը, որը պատասխանատու է օգտատերերին նույնականացնելու համար:



Հաքերները մոտ 200 հազար փորձ են իրականացրել հասանելիություն ստանալու համար, և դրա մոտ կեսը հաջողությամբ է պսակվել:

 

«Մենք համոզված ենք, որ դա սիրողական մակարդակով չի արվել: Դա կազմակերպված հանցագործություն է, որի հետ գործ ունենք ոչ միայն մենք, այլ նաև այլ ֆինանսական կառույցներ»,-հաղորդել է հարկային գերատեսչության ղեկավար Ջոն Կոսկինենը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցանցահենները հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի Դաշնային ռեզերվային համակարգի մասնաճյուղը:

Ցանցահեններն ԱՄՆ-ի հարկային ծառայությունից հազարավոր մարդկանց տվյալներ են գողացել